...

Մի բարձի հեռանաք

Մի բարձի հեռանաք

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «սա ամենաբարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովն է, իսկ ընդդիմությունը ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ»։

Ալեն Սիմոնյանը երևի տեղյակ չէ, որ Ազգային ժողովը մեկ ամբողջական մարմին է, որը կազմված է իշխանական և ընդդիմադիր ուժերից, հետևաբար՝ չի կարող այդ ամբողջական մարմինը լինել ամենալեգիտիմը, իսկ դրա մի կեսը՝ ամենացածր լեգիտիմություն ունեցողը։ Նույն հաջողությամբ Գալուստ Գրիգորիչի այդ արժանի հետնորդը կարող էր հայտարարել, օրինակ, թե այսինչ ընտանիքը ամենաներդաշնակ և ավանդական ընտանիքն է, իսկ ահա ընտանիքի տիկինը մարդկությանը հայտնի ամենաանբարոյական կինն է։ 

Չնայած՝ որպես ի՞նչ ենք մտնում մատի և մատանու արանքը։ Ալենի շեֆն ու խորհրդարանական ընդդիմությունը իրար տեսել են, հավանել են, իրար հասկացել են, ընտանիք են կազմել, հիմա էլ մեկ-մեկ իրար հետ վիճում են, բարիշում են․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ