...

Մինչև հիմա կարելի էր

Մինչև հիմա կարելի էր

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սեռական ոտնձգությունն աշխատավայրում:

«ՉԻ». Փաստորեն, բան ենք բաց թողել, մինչև հիմա աշխատանքի վայրում կարելի էր սեռական ոտնձգություն կատարել: 

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում սահմանվել է որպես աշխատավայրում կամ գործուղումների ընթացքում սեռական բնույթի անցանկալի արարք (օրինակ՝ սեռական բնույթի առաջարկներ, հպումներ): 

Մեզ հետաքրքիր է, թե ոնց են որոշելու՝ հպումը սեռական բնույթի՞ է, թե՞ պարզապես պատահականություն: 

Բայց լավ օրենք է, հիմա աշխատանքի վայրում տղաներն ու աղջիկներն իրար բարևելիս էլ չեն պաչպչվելու, գիտեք, դա հայկական հին ադաթ է, պիտի զգույշ լինեն, ընդամենը օդային համբույրով բավարարվեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ