...

Նա վերադարձավ մենակ

Նա վերադարձավ մենակ

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 29-ին, 19:30՝ Ֆրանսիայի հրապարակ: Կա մի նպատակ, վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից: Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք»:

«ՉԻ». Ինչպես Գալիլեյն էր ասում՝ և այնուամենայնիվ, նա վերադարձել է: Նկատի ունենք ընդդիմության փոխառաջնորդ Լևոն Քոչարյանին: Առաջնորդը, դե, գիտեք՝ ով է:

Այ, հիմա տեսեք, թե ինչ են անելու: Մի ուրիշ ձև են փրկելու հայրենիքը: Թեպետ զարմանալի է, որ Լևոն Քոչարյանը 2 նախադասությունում ընդամենը 2 անգամ է կիրառել «թուրք», «թրքացում», «ադրբեջանացում» եզրույթները: Ընդդիմության փոխառաջնորդի մակարդակով մեկ նախադասության համար պետք է օգտագործվի միջինը առնվազն 2,67 նման եզրույթ: Որ պարզ լինի, թե ինչ վատ վիճակում ենք ու ինչքան ազգափրկիչ է ընդդիմությունը:

Մեկ էլ, Լևոն Քոչարյանին խորհուրդ կտանք մի քիչ հայերենով տեքստերի վրա աշխատել: Գիտենք, որ դա բարդ գործ է, բայց կարգավիճակն է թելադրում դա: 

«Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք»»... Մենակ այս նախադասության մեջ այնքան սխալ կա, որ դպրոցում լիկվիդ կթողնեին: Այդպես էլ չհասկացանք, թե էս ինչ է գրել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ