...

Նանի, նանի, տոմս տուր մեզ. Լավ բաներ չես անում, Հայկ Մարության

Նանի, նանի, տոմս տուր մեզ. Լավ բաներ չես անում, Հայկ Մարության

Հա, էլի որ: Բա էս ի՞նչ էր: Բռնեց, հայտարարեց, թե 2 հատ մոնո-ներկայացում է տալու շուտով, էս ժողովրդին փսիխոզի մեջ գցեց:

Չենք էլ հիշում, նման բան եղե՞լ է, որ տոմսերի համար այսպիսի աժիոտաժ լիներ: Tomsarkgh.am-ը միանգամից կախվեց, քանի որ իր ստեղծման օրից նման հեղեղ չէր տեսել: Տոմս պատվիրելը բախտի բան էր: Ընդամենը 800 տեղանոց դահլիճի տոմսերը վայրկենական սպառվեցին: 

Ու Հայկ Մարությանը լավ բան չարեց. 1600 հոգու երջանկացրեց, բայց մի 160 հազար հոգու էլ մանթո գցեց: Այ ախպեր ջան, միանգամից «Հրազդան» ստադիոնում ներկայացում տայիր, բոլորին բավարարեիր:

Բա որ տեսնեիք, թե ինչ էր կատարվում Սունդուկյանի թատրոնում: Աշխատողները չէին հասցնում զանգերին պատասխանել: Հայկոյի տոմս, Հայկոյի տոմս... Զանգում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դեմքեր, մեկը զանգում, ասում էր՝ էս ինչ դերասանի եղբայրն եմ, մյուսը՝ հենց դերասանն եմ: Ծանոթներ են մեջ գցում: Մեզ պատմեցին, որ մենակ Րաֆֆի Հովհաննիսյանը մի 7-8 անգամ զանգել է: Ի՞նչ Րաֆֆի Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետարանից էին գնացել տոմսերի համար. վարչության պետեր, տարբեր աշխատողներ: Մի հատ աղջիկ եկել, ասում էր՝ ինձ 16 տոմս է պետք: Տոմսարկղի մոտ գտնվողները փորները բռնեցին. իրենք նույնիսկ մի հատիկ տոմս չեն կարողանում ճարել, իսկ այստեղ 16-ից է խոսում:

Խեղճ Սունդուկյանի աշխատողներ. ախր իրենց մոտ տոմս չէր վաճառվում. ամբողջը միայն օնլայն էր վաճառվում, որի հետ իրենք կապ չունեն, բայց տոմս չճարողները նրանց վրա էին մուննաթ գալիս:

Հ.Գ. Պատկերացնում ենք, թե ներկայացման օրը ետևի մուտքով ինչքան մարդ է փորձելու խցկվել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ