...

Նիկոլի համար անհնարին ոչինչ չկա

Նիկոլի համար անհնարին ոչինչ չկա

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում բոցաշունչ ելույթ է ունեցել ու հայտարարել, թե «անհնար է խոսել խաղաղության մասին, երբ կրակում են քեզ վրա, երբ գրավում են քո տարածքը»։

Չհասկացանք, այսինքն ո՞նց թե անհնար է։ Բա Նիկոլ Փաշինյանն արդեն երկու տարի է ինչո՞վ է զբաղված։ Ադրբեջանը մեզ վրա կրակում է, մեր տարածքները գրավում է, իսկ նա խաղաղության մասին է խոսում։ Այսինքն՝ ըստ Ռուբեն Ռուբինյանի, անում է մի բան, որը հնարավոր չէ անել։ Չնայած՝ զարմանալու պատճառ չկա։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ հնարավոր բաներն իրեն արդեն չեն հետաքրքրում, իրեն անհնար բաներն են հետաքրքրում։ Օրինակ՝ քեզ սպանելու եկածի հետ խաղաղության օրակարգ քննարկել, սեփական մազերից քաշելով՝ ինքդ քեզ դուրս բերել ճահճից, և այլն։ Ի վերջո՝ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ «սխալվելու վճռականությունը»։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ