...

Կեղծ և իրական «ուղերձները»

Կեղծ և իրական «ուղերձները»

Մեր տրամադրության տակ են հայտնվել Բանակի օրվա առթիվ մի քանի քաղաքական գործիչների ուղերձների նախնական տեքստերը, որոնք, սակայն, վերջին պահին խմբագրվել են և հնչեցվել այլ տարբերակներով։ Ստորև ներկայացնում ենք այդ ուղերձներից մի քանիսի նախնական տարբերակները։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան 

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության երբեմնի հպարտ քաղաքացիներ։ Ձևավորվելով 34 տարի առաջ՝ մեր բանակն անցել է ծանրագույն փորձությունների միջով, հատկապես՝ վերջին 8 տարիներին, և այդ փորձությունների հիմնական պատճառի հետ դուք օնլայն ձևաչափով առնչվում եք ամեն օր, և հույս ունեմ՝ կշարունակեք առնչվել նաև հունիսյան ընտրություններից հետո։ 

Բայց վերջին 8 տարիների ընթացքում ունեցել ենք նաև փայլուն նվաճումներ։ Այսօր ՀՀ զինված ուժերում մի քանի վաշտեր կան, որոնց ատեստավորված սպաները բոլորը միասին ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան որոշ նախարարներ, իսկ վերջերս ինձ զեկուցեցին, որ մի քանի զինվորականներ նույնիսկ դեկտեմբերին մոտ 30 միլիոն դրամ եկամուտ են ունեցել։ Ճիշտ է, մենք չենք խրախուսում զինվորականների՝ օնլայն շահումով խաղերին մասնակցելը, բայց փաստը մնում է փաստ։ 

Շարունակելու ենք բարեփոխումները նաև բանակի բարոյահոգեբանական առողջացման ոլորտում՝ այնպես, ինչպես Եկեղեցին ենք բարենորոգում։ Եթե կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պիտի դուրս շպրտվեն Եկեղեցուց՝ նույն կերպ էլ քրիստոնեական արժեքները ոտնահարող զինվորականները պիտի դուրս շպրտվեն բանակից։ Ու եթե որևէ զինվորական համարձակվի քրիստոնեական խոնարհությամբ ու ներողամտությամբ չդիմավորել ինչ-ինչ պատճառներով ՀՀ ինքնիշխան տարածքում հայտնված ու դիրքավորված օտարերկրյա զինվորականներին, եթե համարձակվի չառաջնորդվել «սիրիր թշնամուդ» քրիստոնեական խորհրդով, նրանց ոտները կջարդենք։ Կրկնում եմ՝ ոտները կջարդենք։ 

Փա՛ռք նահատակներին, և հունվարի 30-ին բոլորիդ հրավիրում եմ իմ համերգին։ Տժժում են բոլորը»։

Ռոբերտ Քոչարյան

«Սիրելի ժողովուրդ։ Որպես հաԽթանակած նախագա՝ ես ձեզ խոստանում եմ, որ մենք նորից ունենալու ենք հզոր բանակ։ Ժամանակակից, շարժունակ ստորաբաժանումներն ապահովվելու են «Տոյոտա» պիկապներով։ Ստեղծելու ենք նաև հզոր ռազմածովային նավատորմ, որի հիմնական բազան ՀՀ տարածքում լինելու է «Կապուտակ Սևան» պանսիոնատը, իսկ ՀՀ-ից դուրս՝ հունական կղզիներից մեկում, որի անունը թույլ տվեք գաղտնի պահել։

Բայց բանակի հզորության հիմքում մարդն է։ Ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր զինվորականները հնարավորություն են ունենալու իրենց արձակուրդն անցկացնել «Էրեբունի» և «Կոնգրես» հյուրանոցներում, նրանց բոլորի կյանքն ու առողջությունն ապահովագրվելու են «Նաիրի ինշուրանս»-ում, իսկ վիրավորվելու դեպքում՝ պետպատվերով բուժվելու են «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Զրո կոռուպցիա։ Կռելո՛ւ ենք»։

Նարեկ Կարապետյան

«Սիրելի ժողովուրդ, թույլ տվեք Բանակի օրը շնորհավորել մեր ձևով։ 

Հայաստանը կարող է և պե՛տք է ունենա հզոր բանակ, և այդ ցանկությանն արդեն միացել են ավելի քան 18 հազար քաղաքացիներ։ Փոքր խմբակին հեռացնելուց հետո մենք խոստանում ենք բանակում բացել 30 հազար նոր աշխատատեղեր և փորել 3 հազար կիլոմետր լրացուցիչ խրամատներ։

Պաշտպանության նախարարը պիտի ստանա տարեկան 2 դրամ աշխատավարձ, իսկ գլխավոր շտաբի պետը՝ 3 դրամ։ Փոքր և միջին հասակ ունեցող զինվորներն ընդհանրապես պիտի ազատվեն մարտական հերթապահությունից․․․»։

Շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   18 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ