...

Նշաձողը փոսն են գցել

Նշաձողը փոսն են գցել

Ներկայացնենք մի հատված 2018թ. դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ նախընտրական ծրագրից:

«Ազատ և զարգացած Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես և Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»:

Հիմա ներկայացնենք ՔՊ նախընտրական ծրագրի՝ Արցախի վերաբերյալ հատվածը, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերի վրա: Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը: Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Պաշտպանության հրամայականով»:

Ինչպես տեսնում եք, 2021-ին արդեն Արցախի մասին հիշատակելիս ՔՊ-ի ծրագրում նշվում է՝ ժողովուրդ, արցախահայություն, բայց արդեն վերացել է Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր լինելու կետը, ինչպես նաև, որ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար:

Հիմա արդեն արցախահայության անվտանգության մասին խոսելիս միայն Ռուսաստանին են հղում անում: Եվ հիմա պատրաստվում են գնալ մի լուծման, որն ընդունելի չէ Արցախի համար: Պրահայում Փաշինյան-Ալիև բանակցությունների սեղանին դրվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանը ոչ միայն ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև համաձայնվելու է մի տարբերակի, ըստ որի՝ արցախահայությունը պարզապես համարվելու է Ադրբեջանում բնակվող էթնիկ համայնք: Ու վերջ: Այդ համաձայնության մասին հայտարարություն են տարածել արդեն ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը, ողջունել են դա, «դուխ» են տվել իշխանություններին, որ սաղ լավ ա, հանկարծ «զադնի» չտաք, ապագա կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ