...

Ոչ թե միջանցք, այլ ճոպանուղի

Ոչ թե միջանցք, այլ ճոպանուղի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ»:

Նա ընդգծել է, որ դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։

«Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։ Անունն ինչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։ Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։ Շատ էլ ճիշտ է ասել: Սա էլ փաստը»,- նշել է նա՝ մեջբերում անելով.

«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.

Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана»:

«ՉԻ». Քաշվավ Շարմազանովը: Հեսա իրեն անցանկալի անձ են հայտարարելու: Բա որովհետև հայտարարել է, թե Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ: Հերիք չէ, հայտարարել է, մի հատ էլ եռակողմ համաձայնագրից մեջբերում է անում:

Մնում է հասկանալ, թե որտեղ են անցանկալի անձ հայտարարելու ԱԺ նախկին փոխխոսնակին: Կարող են արգելել մուտք գործել Մելիք-Ադամյան փողոց: Կամ ընդհանրապես՝ Հանրապետության հրապարակ: Հենց այդպես էլ նամակ գրեն. թե բա պրն Շարմազանով, ձեր որոշ հայտարարություններ ստվեր են գցում հայ-հանրապետական հարաբերությունների վրա, և ձեր մուտքը Հանրապետության հրապարակ և Հյուսիսային պողոտա անցանկալի է:

Լավ, ընդունենք, որ իսկապես խոսքը միջանցքի մասին չէ: Համարենք, որ Հայաստանը պարտավորվել է իր տարածքով ճանապարհ տալ Ադրբեջանին՝ Նախիջևանին կապվելու համար: Բայց չէ՞ որ դրա վերահսկողությունը ռուսական ՀԴԲ-ն է իրականացնելու: Ըստ համաձայնագրի: Որն իսկապես ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Հիմա անունը չդնենք միջանցք, խնդիր չկա, կարող ենք այն անվանել ճոպանուղի կամ արահետ, մեկ է դա կոմունիկացիա է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ