...

Ոչինչ, ընդամենը մի քիչ խայտառակվեցիք

Ոչինչ, ընդամենը մի քիչ խայտառակվեցիք

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել կեղծիք տարածելու համար:

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:

Խոսքը 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկարի մասին է, որ համացանցում շատերը, այդ թվում՝ Տարոն Չախոյանը, տարածել էին՝ նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան, որ ընդդիմությունը կեղտի մեջ է:

«ՉԻ». Թվում է, թե եղածը մի բան չէ, դե հիմա, սխալվել են: Բայց խոսքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի մասին է: Մենակ ինքը չէ, պետական կառույցների բազմաթիվ այլ պաշտոնյաներ էլ են այդ լուսանկարը տարածել: 

Դե, պատկերացրեք, թե ինչ պրիմիտիվիզմ է իշխում պետական ապարատում: Հարյուրավոր աշխատողներ կան, աշխատավարձեր են ստանում, պարգևավճարներ, բայց մի հատիկ լուսանկարն ի՞նչ է, չեն կարողացել ստուգել դրա իսկությունը: Ալարել են նույնիսկ ուշադրություն դարձնել, որ նկարում ծառերը տերևակալած են: Բա որ մի հատ լուսանկարի հարցում են այսքան դիլետանտ, բա ավելի կարևոր հարցերում ի՞նչ սպասել սրանցից:

Ու այս թյուրիմացությունները երկիր են ղեկավարում: Դրա համար էլ ամեն օր խայտառակ ենք լինում աշխարհով մեկ: Իրենց համար սա սովորական բան է արդեն: Չնայած, ի՞նչ ենք զարմանում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դե, սխալ էին զեկուցել, դե, ճիշտ չէինք արտահայտվել, դե ոչինչ, դե անցած լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ