Հաա՜... Լավ չեղավ: Մենք մի թեթև բան էինք գրել Աննա Հակոբյանի նախաձեռնած քվեարկության վերաբերյալ, որով ուզում են հայտնաբերել ամենավստահելի լրագրողին:
Դուրը չի եկել, ու մեզ հանրային օստրակիզմի (էս բառը սովորել ենք նորաձև կրթության շրջանակներում) է ենթարկել:
Ըստ էության, մեր պորտը տեղն է դրել, բացատրել իր լայքավոր համակիրներին, որ մեր շարքերում խելքը գլխին մի լրագրող չկա, որ նրա օգտին էլ քվեարկեին:
Հաա՜... պատռեց մեր դիմակը: Իսկականից նախանձից մեռնում էինք, ջղաձգումներից կծկվում էինք, կծկումներից ջղաձգվում, թարախը հելել էր ջրի երես, ո՞նց թե իշխանության թոփ-10 սիրելի լրագրողների շարքերում գոնե մի հոգի մեզանից չկար: Ախր պայթում ենք, է՜:
Պետք է փոխվենք, նորաձև լրագրությամբ զբաղվենք, համապատասխանենք Աննա Հակոբյանի էսթետիկական, էթիկական և էթիլային ճաշակին: Այլ տարբերակ չկա: Շատ ուշադիր հետևում է, թե ով, որտեղ ու ինչ է ասել իր հասցեին: Պիոներական խոսք ենք տալիս, որ կդզվենք:
Հլը մենք էժան ենք պրծել: Էն ուրիշների գլխին այնպիսի շանթ ու որոտ է տեղացել, թող ու փախի: Մեկին ոջիլ է անվանել, մյուսին տգետ, երրորդին... մի վայրկյան, նայենք, հա, անդաստիարակ... մի խոսքով՝ сам козел:
Ու ինչքա՜ն դիպուկ, խորիմաստ կերպով է շշպռում... մի վայրկյան, նորից նայենք, հա, էդ ղզիկներին:
Ու ո՞նց ՀՀ նախկին երեք ղեկավարների կանայք չէին ջոկել բան ու գործը թողած, սոցցանցերում խրամատավորվել ու հրետակոծության ենթարկել... մի վայրկյան, հա, էդ համբալներին: Երևի դա նրանից էր, որ նախկինների կրթությունը հնաձև էր: Ասա, դուք մոդայից ի՞նչ էիք հասկանում:
Վերջ, սրանով պապանձվենք, գնանք, քիչ մը կրթվենք: