Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, ինստագրամի իր էջում գրել է. «Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից»:
«ՉԻ». Բան չունենք ասելու, Լևոնին էլ անփորձանք ծառայություն ենք ցանկանում: Բայց...
Լավ կլիներ, որ Գայանե Քոչարյանը նշեր, թե այդ որ լրատվամիջոցներն էին տարածել Լևոն Քոչարյանի՝ 7 տարվա վաղեմության լուսանկարներն ու գրել, թե դրանք առաջնագծից են: Որովհետև կպարզվեր, որ իրենց իսկ լրատվամիջոցներն էին դա արել: Մենք չենք նման ապուշության հեղինակը: Իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները դա արել ու տարածել են, Գայանեն էլ ասում է՝ կոչ ենք անում զերծ մնալ ավելորդ շահարկումներից:
Կոչի տեղը մի ֆինանսավորեք ձեր եղբորը հիմար վիճակի մեջ դրած լրատվամիջոցներին: Կամ՝ մի ամիս փող մի տվեք, թող խելոքանան: Չնայած, դրանք խելոքացողը չեն:
Ամենահետաքրքիրն այն է, որ Գայանե Քոչարյանի այս գրառումը առաջինն իր մոտ տեղադրել է հենց այն լրատվամիջոցը, որը հրապարակել էր Լևոն Քոչարյանի այդ չարաբաստիկ լուսանկարները: Բա: