...

Որոնք են Աղվան Վարդանյանի մատնանշած ուժի 6 կենտրոնները

Որոնք են Աղվան Վարդանյանի մատնանշած ուժի 6 կենտրոնները

«Որ նման հավաքներն ինքնին ունեն հեռահար նպատակներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի ապագա ենք պատկերացնում, դա ակնհայտ է։ Այսօր Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-6 ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները մեծ հաշվով նույնն են»,- «Faktor.am»-ի հետ զրույցում հայտարարել է Աղվան Վարդանյանը։

«ՉԻ». Փորձենք հասկանալ, թե ինչ 5-6 կենտրոնների մասին է ակնարկում Դաշնակցությունից հեռացված և նորից հայրական տուն վերադարձած նախկին սոցապ նախարարը:

Առաջին կենտրոնը քրեակատարողական հիմնարկում գտնվող Ռոբերտ Քոչարյանն է: Մարդը ցանկանում է լուծել իր ազատության խնդիրը:

Երկրորդ կենտրոնը Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն են: Զրկվել են իշխանությունից, իրենց դեպքում թալանելու հնարավորությունից և չի բացառվում, որ կիսեն Քոչարյանի ճակատագիրը:

Երրորդ կենտրոնը Դաշնակցությունն է: Ընտրությունների միջոցով այս ուժն այլևս երբեք իշխանության գալու հնարավորություն չունի: Բազմաթիվ թելերով, այդ թվում՝ հանցագործությունների, կապված է վերոհիշյալ երկու ուժերի հետ: Չունի այլընտրանք, քան սպասարկելու նրանց օրակարգը:

Չորրորդը Արցախի իշխանական և ռազմական էլիտան է: Զրկվել են անթաքույց թալանելու Հայաստանից եկող օգնությունը և Հայաստանում արտոնյալ պայմաններով գործարարությամբ զբաղվելու հնարավորությունից: Նույնպես բազմաթիվ թելերով կապված են Քոչարյանի և Սարգսյանի հետ:

Հինգերորդը մարդկանց խումբ է, որոնք տարիներ շարունակ եղել են երկու ռեժիմների հաճախորդները: Շահնազարյան, Հակոբյան, Բոզոյան, Թևանյան, Եղիազարյան, Ալավերդյան և այլն: Նրանց դժվար է անվանել ուժի կենտրոն, քանզի վարձկաններ են: Բայց քաղաքական վայնասուն բարձրացնելու առումով բավական պիտանի են:

Վեցերորդ կենտրոնը հանցագործ աշխարհի վերնախավն է: Իրենք գիտակցում են, որ օրենքների փաթեթների ընդունման դեպքում իրենք ունենալու են ազդեցության էական և անվերադառնալի կորուստ: Չի մնում այլ ելք, քան կպնել վերոհիշյալ ուժերի սայլին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ