...

Ու դեռ ծաղրում է

Ու դեռ ծաղրում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 15 զինվորի մահվան ողբերգական դեպքին, ասել է. «Զինվորների այդ կացարանները սեփական տներ են, որոնք բավականին լավ վիճակում են գտնվում, ապահովված են ամեն ինչով: Հրդեհված տան կողքի տունը նույն ձևի տուն է՝ ապահովված ամեն ինչով»:

«ՉԻ». Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը ծաղրում է: Չէ, տպավորություն չի, այդպես էլ կա: Եթե բավականին լավ վիճակում գտնվող, ամեն ինչով ապահովված կացարանում 15 զինվոր է զոհվում, այդ դեպքում որո՞նք են բավականին վատ վիճակում գտնվող կացարանները:

Հայկական բանակը 32 տարվա պատմություն ունի: Թող Ալեն Սիմոնյանը գոնե մի օրինակ բերի, թե երբ է նման սարսափելի դեպք պատահել: Չկա, չի եղել: 

Առավել ևս, թող մի հատ օրինակ բերի, թե որտեղ և երբ է նմանատիպ դեպք եղել, որի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, էլ չենք խոսում հրաժարականների մասին:

Ալեն Սիմոնյանը նման է այն բժշկին, որը կենդանի մարդուն դիարան է տանում՝ այդ մարդուն համոզելով, որ ինքը մեռած է: Հիմա նույն ձևով մեզ համոզում է, բանակ ունենք, աշխարհը չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ