...

Ու դուք Սերժի դեմ էիք դուրս եկե՞լ

Ու դուք Սերժի դեմ էիք դուրս եկե՞լ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, իսկ այսօր Հանրապետականի որդուն մի ամբողջ Ջերմուկ քաղաքն է վստահում, ասել է. «Ես ո´չ Արսենյանին, ո´չ նրա որդուն չեմ ճանաչում, բայց եթե մարդ կառավարչական բավական փորձ ու հմտություններ ունի, ապա նրա կուսակցական լինելը քննարկման հարց չէ: Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով»:

«ՉԻ». Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տապալել են մի մարդու իշխանություն, որի կատարած լավ բաները հենց իրենք կարող են ժամերով թվարկել: Դե ասեք՝ սուրբ մարդ է եղել: Աշխարհում մենք այդպիսի ղեկավար չգիտենք, որի օրոք լավ գործերը ժամերով կարելի է թվարկել: Միայն Սերժ Սարգսյանն է եղել: Սա ՔՊ-ն է ասում:

Բայց մենք Հովիկ Աղազարյանին մեկ այլ բան պետք է խնդրենք. իսկ կարո՞ղ է թվարկել Նիկոլ Փաշինյանի օրոք լավ բաները: Հետաքրքիր է, թե այդ թվարկումը ինչքան կտևի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ