...

Ուր որ գնաս՝ հետըդ կգամ․․․

Ուր որ գնաս՝ հետըդ կգամ․․․

«Մենք Փաշինյանի հետ ենք սկսել մեր քաղաքական կյանքը, նրա հետ էլ ավարտելու ենք», հայտարարել է ՔՊ-ական պատգամավորներից մեկը։

Նախնադարում, երբ որևէ ցեղախմբի առաջնորդ մեռնում էր (ծերությունից, որևէ անբարեհամբույր մամոնտի հետ առճակատման արդյունքում կամ դուռումը չափազանց մեծ կծելուց խեղդվելով), ցեղակիցները նրա հետ հանդերձյալ աշխարհ էին ուղարկում նաև նրա կանանց, երեխաներին, ստրուկներին ու ստրկուհիներին, ձիերին, շներին և այլն, գերեզմանափոսում դնում նրա զենքերը, զարդերը, հագուստը, ուսապարկը․․․ Չէ, ներողություն, այն ժամանակ ուսապարկեր չկային (կառավարման խորհրդարանական համակարգը դեռ չէր հայտնաբերվել)։ 

Ինչո՞ւ հիշեցինք սա։ Որպեսզի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանում» վաղ Բրոնզե դարի համեմատ էական առաջընթաց է արձանագրվել։ Հիմա «վոժդի» հեռանալու դեպքում նրա շարժական և անշարժ գույքը «քաղաքական կյանքից հեռնալու է» բացառապես կամավորության հիմունքներով։ Եթե, իհարկե, հաջորդ «վոժդը» չցանկանա օգտվել նախկինի գույքից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ