...

Պահանջում է ու հիշեցնում

Պահանջում է ու հիշեցնում

Խորհրդարանում քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է. «Ոմանք թիրախավորում են ֆեյսբուքում, ոմանք էլ թքում են ուղիղ երեսին»:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել է. «Խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ պետք է հիշեցնի, որի մասին տեղյակ չենք. Ալեքսանդրապոլի պայմանագիր, Բանկ Օտտոման, Խանասորի արշավանք... ո՞րն ասենք:

Բայց մի բան դաշնակները հաստատ չեն արել. ոչ մեկի վրա չեն թքել... թո՜ւ, կներեք, մոռացանք, էլի հիշեցրեցինք: Չնայած, մենք դաշնակ չենք, ոչ էլ հարյուրեսիմքանի տարվա պատմություն ունենք, դժվար թե Ալեն Սիմոնյանը մեր մութ անցյալից մութ պատմություններ մեյդան հանի: 

Բոլոր դեպքերում, Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտանք զինվել համբերությամբ և տոկունությամբ. հիշեցրել են, հիշեցնում են և դեռ երկար կհիշեցնեն: Իր թուքը չորացող չի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ