...

Պարոն Կոստանյան, ո՞ւմ է ուղղված ակնարկը՝ Սերժ Սարգսյանի՞ն

Պարոն Կոստանյան, ո՞ւմ է ուղղված ակնարկը՝ Սերժ Սարգսյանի՞ն

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հիշեցրել է նաև «Չիրագովը՝ ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային իրավունքներ ձեռք բերելու և պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի և կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին: Այսինքն՝ այս փաստաթուղթը իրավաբանորեն է հաստատում՝ Արցախը որպես բանակցային կողմ և անկախ պետություն ընկալվել է դեռևս տարիներ առաջ:

«Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»:

«ՉԻ». Իսկ կլինի՞ Արցախը բանակցություններին ներգրավվելու գործը թողնեք պրոֆեսիոնալ դիվանագետներին և զբաղվեք ձեր գործերով: Ասենք՝ ձեզ ներկայացված շատ լուրջ մեղադրանքով, այն է՝ պաշտոնական փաստաթղթերի կեղծման և ուրիշներին դրդելու մեջ:
Հակառակ պարագայում տպավորություն է, որ ձեզ գցել եք հայտնի բաղերը: Եվ արդյունքում՝ ունքը դզելու փոխարեն աչքն եք հանում:

Ի՞նչ է նշանակում՝ ունի իրավաբանական այլ որակում: Ո՞ւմ է ուղղված այս մեղադրանքը: Հայաստանի իշխանություններն առաջին օրը չէ, որ ձգտում են Արցախը դարձնել բանակցային կողմ: Այդ հարցը մշտապես է եղել մեր դիվանագիտության օրակարգում: Կարելի է արդյո՞ք դավաճանության հոդված դնել Սերժ Սարգսյանի վրա, որ 10 տարի ունենալով այսպիսի փաստաթուղթ՝ չի օգտագործել այն ի նպաստ Հայաստանի և Արցախի: Կամ ինչու եք միայն հիմա դրա մասին հիշում. չէ՞ որ ունենալով արժեքավոր տեղեկատվություն՝ այն չեք ներկայացրել, և դա նույնպես ունի եթե ոչ իրավաբանական, այլ գոնե կոնկրետ քաղաքական որակում:

Ամեն դեպքում, Կոստանյանը ճիշտ կանի ներկայանա նախաքննական մարմին, ցուցմունքներ տա իրեն մեղսագրվող արարքների վերաբերյալ և եթե ունի այլ տվյալներ Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների պետական դավաճանության մասին, դրանք նույնպես ներկայացնի: Եվ եթե դրանք իսկապես արժեքավոր տեղեկություններ լինեն, ապա արդարադատությունը անպայման հաշվի կառնի Կոստանյանին փաստաթղթեր կեղծելու գործով պատիժ նշանակելիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ