...

Փառք Փաշինյանին, փառք ՔՊ-ին

Փառք Փաշինյանին, փառք ՔՊ-ին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ ոգևորությամբ տարածում է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառումը այն մասին, թե ինչ հրատապ հարցեր է քննարկում Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում քննարկման է ներկայացվել ստորև նշված հրատապ լուծման հետևյալ հարցերը.

- Վերիշեն դպրոցի տանիքի թիթեղի փոխարինում,
- Ակների դպրոցի գազիֆիկացում,
- Կոռնիձորի ոռոգման ջրի 3կմ երկարությամբ ջրագծերի կառուցում,
- Սվարանցի դպրոցի խմելու ջրի ջրագծի կառուցում,
- Խոզնավար, Վաղատուր, Խնածախ գյուղերի գազիֆիկացում,
- Որոտանի ոռոգման ջրի ջրագծի կառուցում,
- Շինուհայրի մանկապարտեզի գազիֆիկացում»։

«ՉԻ». Ահա այսպիսի տեսք ու բովանդակություն ունի իրականությունից կտրվելը: Մարդիկ ապրում են ադրբեջանա-թուրքական վտանգի տակ, թշնամու զորքը մտել է Սյունիք, ցանկանում է մարզը կտրել Հայաստանից, իսկ միջգերատեսչական հանձնաժողովը խոստանում է գազ քաշել:

Նույն տրամաբանությամբ իշխանությանը մեղադրում են, որ բանակի ղեկավարման գործում քաոս էր տիրում, հակադարձում են՝ մեր օրոք բանակի սնունդը լավացել է: Ասում են՝ սխալ և անպիտան զինամթերք եք ձեռք բերել, ասում են՝ մեր օրոք լուծված է զինվորների մայկա-տռուսիկի հարցը:

Հիմա, երբ թշնամին ահաբեկում է հողը մշակող գյուղացուն, գողանում նրա հոտը, երբեմն գերի վերցնում նույն գյուղացուն, քանի՞ կոպեկի արժեք ունի գազ քաշելը: Երևի ՔՊ-ականները մտածում են, որ գյուղացին կասի՝ կապ չունի, որ ես և ընտանիքս վտանգի տակ ենք, կարևորը՝ գազ ունենք, ուրեմն՝ փառք Նիկոլ Փաշինյանին, փառք ՔՊ-ին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ