...

ՊԵԿ-ից սկսեք ապօրինի գույքի բռնագանձումը

ՊԵԿ-ից սկսեք ապօրինի գույքի բռնագանձումը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերջին շրջանում աջ ու ձախ կոչումներ է շնորհում կասկածելի նախադրյալներ ունեցող տարբեր աշխատողների։ Վերջերս էլ գնդապետ է հռչակվել հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչ, ՊԵԿ օպերվարչության տեսուչ, ապա պետ Գուրգեն Դավթյանը։ Նրա միակ հիշարժան արարքը հանուն պետության եղել է այն, որ կարողացել է հետ գցել և այժմ տղայի անունով ձևակերպել միլիոն դոլար արժողությամբ «Վիեննա» հանրային սննդի կառույցները Սարյան և Հյուսիսային պողոտաներում։ Ուշագրավ է, որ Գուրգեն Դավթյանը թոշակի գնալու փոխարեն, նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում տեղակալի պաշտոնում»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել իշխանության մեջ հեղափոխությունը սաբոտաժ անողների և դավաճանների մասին: Ըստ նրա՝ նրանք են մեղավոր, որ բարեփոխումներն արդյունք չեն տալիս: 

ՊԵԿ համակարգում գրեթե ոչինչ չի փոխվել Սերժ Սարգսյանից հետո: Նույն դեմքերն են, ովքեր տարիներ շարունակ պաշտոնավարելով ՊԵԿ պատասխանատու պաշտոններում, իրենց դիրքը դիտարկել են միայն սեփական բարօրությունն ապահովելու համատեքստում: Ամենևին պատահական չէ, որ հեղափոխության արդյունքում խոշոր հարկ վճարողների` պետությանը վճարված հարկերն ավելացել են միայն 14 տոկոսով և մուտքերի ավելացման հիմնական բեռն իր վրա է վերցրել միջին և մանր բիզնեսը:

Գրեթե բոլոր պատասխանատու վարչության պետերը մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ աշխատելով ՊԵԿ համակարգում, դարձել են մինի օլիգարխներ՝ հետ գցելով տասնյակ բիզնեսներ և անշարժ գույքեր:

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը պետք է սկսել առաջնահերթ ՊԵԿ համակարգից՝ ահագին հետաքրքիր բացահայտումներ կլինեն, իսկ բյուջեն կստանա ավելի շատ եկամուտներ, քան դա անում են ՊԵԿ բարձրաստիճան անխոնջ մարտիկները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ