...

Պետրոսն ու անձի պաշտամունքը

Պետրոսն ու անձի պաշտամունքը

«Կխփենք մեխը, կփչացնենք շենքի որմը։ Ռեպորտաժներ, հարցազրույցներ, նկարներ, կադրեր, վերլուծություններ, փորձագետներ կպատմեն, թե ինչ սարսափելի են քաղաքային իշխանությունները։ Հայկական փսևդոժուռնալիստիկայի մեկ օրը». ահա այսպիսի գրառմամբ է հանդես եկել Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։ Իսկ առիթը եղել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական ՊՈԱԿ-ին դեռևս հայտնի չէ թե ում կողմից «սբրոս արված» տեսանյութը, որտեղ իբր պատկերված է, թե ինչպես է «Թիվի 5» հեռուստաընկերության օպերատորը կառավարության շենքի պատին բացված անցքերից մեկի մեջ եղած հեղույսը նկարում։ Օպերատորը դրածն է հանում, այլ տեղ դնում կադր ստանալու համար, թե՞ իր հետ է բերել ու փորձել անցքերից մեկում տեղադրել այն ու նկարել՝ էական չէ։ Էականը Պետրոս Ղազարյանի գրառումն է և դրա տակ քննարկումների բովանդակությունը։ Ինչպես միշտ, այս դեպքում էլ նախկինների ասած՝ խիյարը թարս է բուսնել։ Մարդիկ պարզապես հիշեցրել են, որ քաղաքապետարանը ստանձնել է 8000 անցք բացելու պատասխանատվությունը, միաժամանակ նկատել են, որ «լրագրողը» զինված չի եղել պատ ծակելու գործիքներով․ կադր ստանալու նպատակով աղյուս տեղաշարժելն էլ Պետրոսի ասած «մեխ խփելն ու շենքի որմը փչացնելը» չէ։ Սա գրառման տակ քննարկումների բովանդակային մասն է, հայհոյանքներն ավելի առատ ու գունեղ են։

Պետրոս Ղազարյանը փսևդոժուռնալիստիկայից է խոսում։ Մի ծիծաղեք, խոսքի ազատության երկիր է՝ ով ինչից ուզի, կարող է խոսել։ Պետրոս Ղազարյանը մի հիմար տեսանյութով փորձում է ապաակտիվացնել իշխանության հանցագործության մասին քննարկումները։ Բայց դե, հանցագործությունը հիմարությամբ էդ ե՞րբ է կոծկվել։ Հիմարությունն ավելի է ընդգծում հանցավորությունը, դրա միտումնավոր բնույթն ու չարանենգությունը։

Գոհար Վեզիրյան

Հ․ Գ․ Պետրոս Ղազարյանը Հատիսի գագաթին Գագիկ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանի տեղադրմանն էլ կողմնակից կլինի։ Նույն տրամաբանությունն է՝ պատմամշակութային արժեքը ոչինչ է անձի պաշտամունքի կոնտեքստում։ Սա Պետրոսի անձնական ու քաղաքացիական դիրքորոշումն է։ Բոլոր ժամանակներում։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ