...

Պրոֆեսորների պակաս չունենք

Պրոֆեսորների պակաս չունենք

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը ֆոտոներ է հրապարակել, թե բա արցախցիներին ոչ մի սով չի սպառնում, հեսա, տեսեք, տորթ են թխում:

Մեզ մոտ մի աղմուկ-մուննաթ են բարձրացրել, թե ինչի՞ են արցախցիները նման լուսանկարներ հրապարակում, որ մի հատ էլ ՄԱԿ-ում «մեր աչքը կոխեն» (մեջբերումն իրական է,- խմբ.):

Իսկ մենք կարծում ենք, որ տորթի կամ հարսանիքի լուսանկարներ հրապարակելով՝ արցախցիները ցույց են տալիս, որ պայքարում են, որ նույնիսկ այս մարտահրավերները նրանց չեն ընկճում, որ պատրաստ են լիակատար այս բլոկադայի պայմաններում էլ ապրել:

Կամ էլ, եթե տորթի նկարը չլիներ, դրանից ի՞նչ էր փոխվելու, կամ միջազգային հանրությունն այդ լուսանկարներո՞վ է պատկերացում ստանալու, թե ինչ է կատարվում Արցախում:

Օրինակ՝ այսօր բրիտանական The Telegraph պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Շրջափակումը դառնում է ճակատագրական և բորբոքում է անընդհատ աճող, և զգալի աստիճանի աննկատ հումանիտար ճգնաժամը Եվրոպայի դռան մոտ»,- գրել է The Telegraph-ը: Մանրամասն ներկայացրել է հումանիտար ճգնաժամը, բազմաթիվ արցախցիների խոսքերն է մեջբերել:

Այսինքն՝ բրիտանական պարբերականը տորթին չի նայել: 

Հ.Գ. Մի ուրիշ խումբ էլ մուննաթ-անեծք է հղում այն արցախցիներին, որոնք սովամահ լինող մարդկանց կամ սրտաճմլիկ ինչ-որ լուսանկարներ են հրապարակում: Սաղ իրենց գիտնական-պրոֆեսորի տեղ են դրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ