...

Քյոհնա Կտակարան․ Թուղթ առ Անառակաց

Քյոհնա Կտակարան․ Թուղթ առ Անառակաց

․․․Եվ եղաւ, որ կանչեց (Նիկողայոսը) տասը տիրադաւներին, և ընդունեց նորանց, և թող տուեց, որ յամբուրեն իր աջը, ապա և խօսեց նորանց առաջին, և ասաց․ «Ահա ժամը եկաւ, և օրէն է ձեզ, որ Մայր Տաճարը ասպատակեք։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ ինչպէս որ փօղերի ձայնից Երիքովի պատերը փուլ եկան, այնպէս էլ Մայր Տաճարը պիտի փլուզեք, իսկ փօղի մասին բնաւ մտահոգութիւն չունենաք, զի արդեն գանձարանից 300 արծաթը դուրս է գրուել։ Եվ դարձեալ ասում եմ ձեզ՝ եթե առաջներում յորդորում էին, թէ գանձեր մի՛ կուտակեք երկրի վրայ, այլ երկնքում, ապա Իրական Հրեաստանի մէջ յակառակն եմ ասում՝ ինչո՞ւ եք նաղդը թօղած՝ նիսեայի ետևից ընկնում։ Կճոյի պէ՛ս եղեք, որ ահա երկրային արքայութեան մասին մէկ օր իսկ չմտահոգուեց, բայց Սողոմոնն էլ իր հարստութեան ու փառքի մէջ բնաւ նորա պէս «Բենթլի» չունեցաւ։ Կամ նորա կօղքինի պէս եղեք, որ իր կուսակրոնութեան մէջ հաճելի եղաւ իմ առաջին, և ես նորա զաւակին ամէնայն պաշտօն տուեցի իմ օրերումը։ Եվ բնաւ հաւատավոր մարդկանց դատաստանից երկիւղ չունենաք, զի ամէնայն բոսոր բերետավորք պիտի իրենց յանդերձները փօխեն և տիվ ու գիշեր հսկեն ձեզ յանդերձավն գրաժդանսկիյ, և եթե մէկը ձեզ Հուդա կօչի՝ ԱԱԾ-աց զնդաններում նորանց համար կլինի լացը և ատամների կրճտոցը»։ Ամէն։

․․․Եվ դարձեալ եղաւ, որ տիրադաւներին յորդորելուց հետո Նիկողայոսը լեառն բարձրացաւ, և զեկոյց կարդաց իր տիրօջ առաջին, և ասաց․ «Տէ՛ր, ահա քո յանձնարարականը կատարեցի, և դու էլ, քո խօստացածի պէս, մինչև ընտրութիունները բնաւ մէկ կրակոց չարձակես ի վէրայ սահմանաց, որ գուցե թէ Հրեաստանի ժողովուրդը իր մոլորութեան մէջ դարձեալ ինձ ընտրի»։ Եվ երբ այդպէս խօսեց, իր տիրօջ ուղերձը ստացաւ, զորս եբրայերեն SMS կօչուի․ «Մա՛շալլա, ահա սա է իմ որդին, որին սիրեցի։ Դարձիր քո ժողովրդի մօտ, և ամէնքը քեզ ցնծութեամբ պիտի ընդունեն, զի մինչև տէղ հասնես՝ քո վարձքը կստանաս 22 ցիստեռն բէնզինի տեսքով և նմանութեամբ»։ 

Եվ ցնծաց (Նիկողայոսը), և ժողովրդի առջև ելաւ, և վստահ էր, թե ահա ամէնքը իրեն ցնծութեամբ և ձիթենու ճիւղերով պիտի դիմաւորեն։ Բայց ցնծութեան փօխարեն մարդկանց զայրույթը տէսաւ, և ձիթենու ճիւղերի փօխարեն՝ ճիպոտներ։ Եվ դարձեալ երկրպագութիւն արեց իր տիրօջ առաջին, և աղաչանոք խնդրեց, որ երկու գումարտակ «Յաշմայ» ուղարկի իր ապահովութեան համար, բայց պատասխան չստացաւ։ Եվ դարձեալ ուրիշ կուռքի աջև երկրպագութիուն արեց, և աղաչեց, որ գա և փրկի «միուս տղային», և դարձեալ պատասխան չկար։ Այնժամ դառնութեամբ զղջաց, բայց հասկացաւ, որ բնաւ փրկութիուն չունի իր օրերումը։ Ամէն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   31 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ