Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները ոչնչացնելու հարցին, ասել է. «Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»:
«ՉԻ». Հա, հեչ, ձեզ համար դա հեչ է: Ինչպես հեչ են Արցախը, Հայաստանը, Ղարաբաղյան շարժումը, եկեղեցին...
Եթե ճիշտ ենք հիշում, Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնում ինչ-որ բան է անում: Ինքնիշխան նախարարություն է, ինքն էլ ինքնիշխան նախարար:
Բայց ինչ-որ բան անում է: Թե ինչ, չգիտենք, բայց հաստատ աշխատավարձ է ստանում, ոչ թե ինչ-որ բան: Այ, էդ մի հարցում գոնե կոնկրետություն է սիրում: