...

Քոչարյանի քոփի-փեստը՝ փաստաբանի կարգավիճակում

Քոչարյանի քոփի-փեստը՝ փաստաբանի կարգավիճակում

«Ինձ համար այդ դատարանը հարգելի չէ: Եթե նկատել եք, ես ուշ եմ վեր կենում իմ տեղից դատական նիստերի ժամանակ և աշխատում եմ «հարգելի դատարան» բառակապակցությունն այլևս չօգտագործել, թեև այս տեքստում բազմիցս հենց այդպես էլ գրել եմ: Հարգանքը պետք է փոխադարձ լինի: Ես դատարանին հարգում եմ, բայց այն դատավորին, ով իմ իրավունքները խախտում է, ես հարգել չեմ կարող: Իմ պաշտպանյալի իրավունքները խախտող դատավորին «հարգելի» ասելիս՝ ես պետք է կեղծավորություն անեմ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«ՉԻ». Սույն փաստաբանը թերևս ամբաստանյալ Քոչարյանի տասնյակին հասնող փաստաբաններից ամենաանկեղծն է: Երբեմն հարցերին պատասխանում է ադրբեջաներեն, երբեմն ոտքի չի կանգնում, երբեմն կանանց է վիրավորում, հատուկենտ դեպքերում՝ կենդանիներին: Այսինքն՝ Սահակյանը դրսևորում և արտահայտում է այն արժեհամակարգը, որ կրել և կրում է իր պաշտպանյալը:

Պողոս Պողոսյանի իրավահաջորդների պաշտպանությունը հաջողությամբ ձախողելուց հետո Սահակյանը Քոչարյանից որպես նվեր ստացավ Փաստաբանների Պալատի ղեկավարի պաշտոնը: Ներկայումս Գլխավոր դատախազությունը որոշել է վերաբացել այդ գործը, և առանձին քննության առարկա պետք է լինի Սահակյանի դերակատարումը գործի ընթացքի վրա: Այդ տարիների աղմկահարույց դատավարություններից և ոչ մեկի առթիվ Սահակյանը չհնչեցրեց «ոչ հարգելի դատարան» բառակապակցությունը: Այդ տարիներին Փաստաբանների Պալատը դատարանների և դատախազության կրտսեր գործընկերն էր, նրանց կամքի և որոշումների իրականացնողը, բրոքերի կարգավիճակում փող փոխանցողի գործառույթներ ստանձնած աննպատակ մի կառույց:

Պատահական չէ, որ Սահակյանի հեռացումից հետո պարզվեց՝ միլիոնավոր դրամների չարաշահումներ են տեղի ունեցել Պալատում, բայց հետո բոլոր շահագրգիռ կողմերը նախընտրեցին լռել:

Ինչ վերաբերվում է դատավոր Դանիբեկյանին չհարգելուն: Այդ կնոջ սկզբունքայնության նկատմամբ հազարավոր հայեր մեծ հարգանք են տածում, կարծում ենք, մի կերպ կհաշտվի այն մտքի հետ, որ այդ թվում չկա Սահակյանը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ