...

Ռոբերտ Քոչարյանին նոր հարված է սպասվում

Ռոբերտ Քոչարյանին նոր հարված է սպասվում

Հայտնի դարձավ, որ 2001 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ 

Սա այն է, ինչ իշխանությունները պետք է վաղուց անեին: Եթե Ռոբերտ Քոչարյանը միայն մարտի 1-ի գործում թաթախված լիներ, համարյա սուրբ կանվանեինք: Եվ սահմանափակվել միայն մարտի 1-ի գործով, տեսնում ենք, թե ինչ բարդությունների առջև է կանգնած իշխանությունը, ինչպիսի հսկայական ռեսուրսներ են ծախսվում այս գործից Քոչարյանին դուրս բերելու համար, տասնյակ լրատվամիջոցներ, ֆեյքեր, փողոցային լածիրակներ:
Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի մեր իրավապահ մարմինները Քոչարյանի մյուս «հերոսություններով» էլ զբաղվեն: Պողոս Պողոսյանի սպանությունը հենց դրանցից մեկն է: Այստեղ ճիշտ նախաքննություն տանելու դեպքում Ռ. Քոչարյանին սպասվում են հերթական ծանր օրերը: Նրա թիկնապահները, որոնք ծեծելով սպանել էին ջավախահայ Պողոսյանին, դժվար թե ցանկանան միայնակ տանել պատժի կրումը և վիճակները թեթևացնելու համար կհայտնեն, թե ով է իրենց հրամայել սպանել Պողոս Պողոսյանին: Միտումնավոր սպանության համար ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսված, դա ցանկացած մարդու լեզու կբացի:

Մի տարի ու կես կորցրեցինք. գործով առանցքային վկա Սթիվեն Ջոն Նյուտոնին շատ ավելի վաղուց պետք էր գտնել, նրանից վերցնել ցուցմունքները:

Հիմա այս գործը կարող է վատ հետևանքներ ունենալ շատերի համար՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից: 

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը արդեն նշել է, որ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայություններն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Այսինքն, որ Պ. Պողոսյանին ոչ թե անզգույշ քաշքշել են, այլ սպանել են: 

«Առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որը ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը»,- նշել էր Գոռ Աբրահամյանը: 

Տեսնում եք, թե ինչ է սպասվում Պ. Պողոսյանին սպանողներին: Բայց գործը չի սահմանափակվում միայն Քոչարյանով ու նրա թիկնապահներով: Առանձին դեռ պետք է քննվի փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցը: Այն Ռուբեն Սահակյանի, որը այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերն է ներկայացնում մարտի 1-ի գործով դատավարությունում: 

Ռոբերտ Սահակյանը Սթիվեն Ջոն Նյուտոնի փաստաբանն է եղել Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությունում, սակայն այնպես է արել, որպեսզի անգլիացու վկայությունները դատարանում չհնչեն:

Սթիվեն Ջոն Նյուտոնը գրավոր վկայություններ էր տվել, դա հայերեն թարգմանվել էր, այդ տեքստը ուղարկել էր դատարան, բայց թարգմանության հավաստիություղը հաստատող կնիք, ստորագրություն թարգմանության թղթերի վրա չէր եղել, և դատարանը չէր ընդունել դրանք: Ռուբեն Սահակյանը իրեն համարում է Հայաստանի լավագույն և փորձառու փաստաբաններից մեկը, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր նման կարգի փաստաբանը այսպիսի էական սխալ թույլ տար, այդքան անուշադիր եղած լիներ, մոռացած լիներ: Իհարկե ոչ: Մենք հո գիտենք, որ Ռուբեն Սահակյանը հազար ու մի թելով կապված է Քոչարյանի հետ, որ աղջկան տեղավորել է դատական համակարգում, որպեսզի հետո քաղբանտարկյալներին դատապարտող որոշումներ դակի: 

Եվ իհարկե. Պողոս Պողոսյանի սպանության համար Աղամալ Հարությունյանին ընդամենը 1 տարվա պայմանական տված դատավոր Մնացական Մարտիրոսյանի հարցը: Իհարկե, Մնացական Մարտիրոսյանի դատական գործունեության էջերը որ լավ քրքրեն, տասնյակ խայտառակ, ապօրինի վճիռներ կգտնեն, բայց Պողոս Պողոսյանի սպանության դեպքում գործ ունենք նաև ծանր հանցագործության պարտակման փաստի հետ:

Բոլոր դեպքերում, գործը կարող է կծիկի պես քանդել Քոչարյանի հետ կապված մյուս մութ և արյունալից պատմությունների կծիկը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ