Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ընտրություններում ձայների գողությունը կհանգեցնի հեղափոխության»:
«ՉԻ». Ձայների գողությունից է խոսում: Ձայների գողությունից: Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես մի անգամ հենց ինքն էր ասել. ում կովը հառաչի: Թե բառաչի: Մի խոսքով:
Դե, ով, եթե ոչ նա, հինգ մատի պես գիտի, թե ինչ է լինում, երբ ձայներ են գողանում:
Բայց մի բան ասենք. եթե առաջիկա ընտրություններում ձայների գողություն լինի, այդ դեպքում հեղափոխության փոխարեն պետք է հայտնի խոսքը հիշել. «Գողը գողից գողացավ...», շարունակությունը գիտեք: