...

Քոչարյանն էլ հայտնի մարդ դարձավ

Քոչարյանն էլ հայտնի մարդ դարձավ

Երեկ հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են, բայց առանց որևէ մանրամասն հաղորդելու:

«ՉԻ». Մի այսպիսի անեկդոտ կա. մեկը հարևան գյուղում իր վաղեմի ծանոթին է տեսնում, հարցնում է. «Լսի, ձեր գեղի ամենահայտնի մարդը ո՞վ ա»: Ասում է. «Վերևի թաղի Մացակը»: «Բա ինչո՞վ է հայտնի»: «Իրա հորքուրի տղուն Երևանում Իսրայել Հակոբքոխյանը ձեռով բարևել ա»:

Հիմա քոչարյանական լրատվամիջոցները դարակազմիկ իրադարձություն են իրենց առաջին էջերում դրել. Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին: Ե՞վ, հետո՞: Հանդիպել է: Հինգ րոպեն մեկ այս լուրը դնում են: Ֆեյսբուքը բացում ես, գովազդներով «ճպպցնում են» աչքերիդ՝ հանդիպել է:

Ոչ լուսանկար կա, ոչ ասում են՝ որտեղ, ոնց, ուղղակի հանդիպել է:

Այնպես որ, մեզ մնում է ընդունել փաստը, որ այս հանդիպումը Ռ. Քոչարյանի կենսագրության ամենահայտնի ու վառ էջն է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ