...

Ռուբինյա՞ն, թե՞ Արշակյան. ով կդառնա ՔՊ-ի Շարմազանովը

Ռուբինյա՞ն, թե՞ Արշակյան. ով կդառնա ՔՊ-ի Շարմազանովը

Ըստ ժանրի կանոնների՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պետական հաստատություններում կախելուց հետո պետք է առաջին պլան գա խորհրդարանի փոխխոսնակներից մեկը: Հիմա Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը պետք է որոշեն, թե իրենցից ով է ավելի շատ նման Էդուարդ Շարմազանովին:

Որոշելուց հետո պետք է ասուլիս հրավիրեն ու հայտարարեն, որ Փաշինյանը իրենց կուսակցության հայրն է, իսկ առաջիկա 20 տարվա ընթացքում քաղաքականությունը անցնելու է Սայաթ-Նովա փողոցով (այդ փողոցում է գտնվում ՔՊ գրասենյակը): Եթե, իհարկե, կուսակցական հայրը չգտնի, որ Հայաստանին լուսավոր ապագա բերած ուժը արժանի չէ նոր, պատմության մեջ իր դիրքին ավելի հարիր ճոխ շենքի:

Ավելորդ չի լինի, եթե պայմանական որևէ Վաղարշակ Հակոբյան կամ Նարեկ Գրիգորյան էլ հայտարարի, որ ով վարչապետին բան ասի, ապա իրենց կողմից բռնաբարվելու է:

Սերժ Սարգսյան, Շարմազանով կամ Շմայս չեն ծնվում, այլ դառնում են քաղաքական հոտառությունը կորցնելու և փառասիրությունը չսանձելու հետևանքով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   872 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ