Մի քանի օր առաջ էինք հիշեցրել, թե ինչպես էին Քոչարյանի օրոք՝ 2007թ. հոկտեմբերի 23-ին, խաղաղ երթի մասնակիցներին ծեծել, հետո տարել Կենտրոնի քաղմաս: Երթի մասնակիցների մեղքն այն է եղել, որ կոչ էին արել մասնակցել Տեր-Պետրոսյանի առաջիկա հանրահավաքին: Ձերբակալվածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել:
Ի՞նչ էր արել Առաջին նախագահը: Կեսգիշերի մոտ եկել էր քաղմաս, մտել ու չորս ժամ մնացել, մինչև բոլոր ձերբակալվածներին բաց չէին թողել: Այսինքն՝ անմիջապես արձագանքել էր տեղի ունեցածին և աջակցություն ցուցաբերել իր աջակիցներին:
Սա ինչի՞ համար ենք նորից ասում: Քոչարյանականներին էլ հիշեցնենք, որ 1-1,5 ամիս առաջ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորի էին ձերբակալում, անձեռնմխելիությունից զրկում, Արծվիկ Մինասյանին էին խորհրդարանում ծեծում, Գեղամ Մանուկյանի տունն էին խուզարկում, որդուն կալանավորում: Ու ինչո՞վ էր զբաղված այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է, Էգեյան ծովում կայֆավատ էր լինում: Մի հատ ծպտուն չի հանել: Ծպտուն:
Գոնե մի հատ տրամվի տակ ընկած հայտարարություն աներ: Էլ ուր մնաց, զագառը թողած, գար Հայաստան, իր թիմակիցներին աջակցեր, օգնություն ցուցաբերեր:
Տարբերությունը զգո՞ւմ եք: