...

Սաղ նախկիններն են մեղավոր

Սաղ նախկիններն են մեղավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրերս Factor.am-ի հարցին ի պատասխան չի բացառել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով կհրավիրվեն նաև Հայաստանի նախկին նախագահները:

«ՉԻ». Քոչարյանական դարաշրջանի հայտնի անեկդոտ կա, երբ NKR համարներով թանկանոց մեքենան ճանապարհին ետևից հարվածում է 06-ին: Գայիշնիկները գալիս են դեպքի վայր, տեսնում ով ում է հարվածել ու 06-ի վարորդին ասում՝ դե, հլը պատմի՝ ոնց զադնի տվեցիր, ոնց խփեցիր հետևից մեքենային:

Հիմա մոտավորապես նման տեսարանի ականատես կարող ենք դառնալ խորհրդարանում: Քպ-ականները հանդիսավոր նստելու են աթոռներին ու նախկին ղեկավարներին հարցաքննելու. դե, հլը պատմեք՝ ոնց պատերազմում պարտվեցիք, ոնց եղավ, որ Արցախի հարցը վարի տվեցիք, ինչ արեցիք, որ բանակը ջախջախվեց, ձեզանից ով ինչքան տարածք է հանձնել թշնամուն:

Բա. ասելու են՝ էս ի՞նչ անկապ բանակցություններ եք վարել 30 տարի շարունակ, 1991-ի որոշումը, 1994-ի զինադադարը... ձեզ ո՞վ էր խնդրել ձեր գլխից մեծ-մեծ գործեր բռնել: Թե որ չէիք կարողանալու Բաքու հասնել, ինչի՞ Ղարաբաղյան շարժում սկսեցիք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ