...

Սարքեցինք գլխներին

Սարքեցինք գլխներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանն ու Լաչինի միջանցքի փակ լինելուն, ասել է. «Իմ գնահատմամբ, Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան ՀՀ-ին ու Արցախին՝ քաղաքական առումով»:

«ՉԻ». Բայց ասեք, որ լավ սարքեցինք Ալիևի գլխին: Տակը փափուկ բարձ դրեցինք, փշի-փշի արեցինք, խաղեր-մաղեր տվեցինք, բռնեց, Լաչինի միջանցքը փակեց ու հիմա վնաս է, որ կրում է: 

Սա մեր հայկական դիվանագիտության փառահեղ հաղթանակն է: Հիմա արդեն 2 ամսից ավել է, մեր իշխանությունները ոտը ոտին գցած, կուկուռուզ-պոպկորն ուտելով նայում են, թե ոնց է Ադրբեջանը վնասներ կրում: 

Ամեն ինչ պետք է անել, որ Լաչինի միջանցքը շարունակի փակ մնալ: Ինչքան երկար փակ մնա, էնքան Ադրբեջանի վերջը շուտ կգա: Նավթադոլարներով ոչ մի վնաս չի փակի: 

Արցախն ուղղակի պետք է դիմանա: Որովհետև շահում է: Լույս չունի, գազ չունի, սնունդի ու դեղորայքի դեֆիցիտ է, զատո քաղաքական առումով շահում է: Այ տենց լավ բան է Լաչինի միջանցքի փակ լինելը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ