...

Սենց էլ անորոշ վիճա՞կ

Սենց էլ անորոշ վիճա՞կ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը«Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառներին.

- Բայց ի՞նչն է խնդիրը, լավ չի՞ աշխատում քաղաքապետը:
- Ավագանու ամեն անդամ իր անձնական դիրքորոշումն ունի…
- Ի՞նչ է դա նշանակում, բավարար չափով աշխատանք չի՞ իրականացվել:
- Այո, իմ չափանիշներով՝ կարելի էր երկու անգամ արագ և ավելի որակով աշխատել:
- Բայց նա չի՞ աշխատել:
- Միգուցե սխալվում եմ, բայց իմ մոտեցումները այդպիսին են:

«ՉԻ». Հա, լավ, ի՞նչ եք չամուռ եղել այս տղային: Հիմա մարդուն դուր չի գալիս Հայկ Մարությանի աշխատանքը: Չնայած, կարող է և սխալվում է: Բայց կարող է և չի սխալվում: 50-50 է: Մենք էլ ենք վստահ, որ Հայկ Մարությանը կամ լավ է աշխատում, կամ վատ: Սենց էլ անորոշ վիճա՞կ: Դրա համար, որպեսզի այս հարցում հստակություն մտցվի, Արմեն Կոտոլյանին և իր խմբակցության մյուս անդամներին խորհուրդ կտանք մատից հոտ քաշել: Վռազ կերևա Հայկ Մարությանի աշխատանքի արդյունավետությունը: 

Ընդ որում՝ խորհուրդ կտանք մատից հոտ քաշել երկու անգամ արագ և ավելի որակով, որ անվստահություն հայտնելու հարցում շահարկումներ էլ չլինեն:

Այս պատմության մեջ մի բան է միայն հուսադրում. որ սկսել են Ստալին կարդալ: Ստալինն էր ասել, չէ՞, 1930-ականներին. «Կարևորը մարդն է, հոդվածը միշտ կգտնվի»: Այնպես որ, կարևորը Հայկին հանելն է, իրավական հիմքերը միշտ էլ կգտնվեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ