...

«Սերժի վերջին օրերի» աղանդ, թե «Ադեկվատ»

«Սերժի վերջին օրերի» աղանդ, թե «Ադեկվատ»

«Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում լրիվ այլ լույսի ներքո է դիտվում: Մարդը հելել հասել էր Զագրեբ, որ ասեր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ակնարկելով, որ Լավրովի պլանը տապալվել է նախկինում և տապալվելու է նորից: Ամեն գնով»: 

Գրառման հեղինակը «Ադեկվատ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանն է:

«ՉԻ». Իհարկե, զավեշտալի է այսպիսի գրառում անել «ադեկվատի» անվան տակ: Սա նույնն է, երբ ԼԳՏԲ համայնքի գաղտնի անդամը դառնում է ընդգծված հոմոֆոբ, դասալիքը՝ միլիտարիստ, ազգայնականը՝ օտար պետությունների ղեկավարներին օգնության աղերսագրեր գրող, Բազազը՝ իրավապաշտպան և այլն: 

Զագրեբ հասնելու փոխարեն թող նստեր համակարգչի առջև և օր ու գիշեր յութուբից հեռացներ «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որում խոստովանում էր՝ Հայաստանը պատրաստ է եղել վերադարձնելու ազատագրված շրջանները Արցախի կարգավիճակը որոշելու փոխարեն, բայց Ալիևը չի համաձայնվել:

Ամեն գնով «տապալողները» օր ու գիշեր չէին մտածի՝ բանակը թալանելու էլ ինչ տարբերակներ կան: Ամեն գնով «տապալողը» եղբայրներին կհուշեր՝ բավ է թալանել, ինչքան կարող ենք 80-ականների զենքով կռվել: Ամեն գնով «տապալողը» չէր ասի՝ Աղդամը իմ հայրենիքը չէ: Ամեն գնով տապալողը 1.5 տարվա մեջ իր առաջին ելույթն ամբողջովին կնվիրեր Արցախին և ոչ թե զրպարտություններին ու վերջում, խոսքի մեջ, մի երկու բառով հիշեր Արցախը:

Այս հայտարարությունը ոչ թե կուսակցության դիրքորոշում է, այլ «Սերժի վերջին օրերի աղանդը» կրողի կույր հավատք:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ