...

Շատ հաջող այցի հետևանքները

Շատ հաջող այցի հետևանքները

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով նրան, որ եղբոր ընկերությունը ասֆալտապատման մրցույթի տենդերներ է շահում, ասել է. «Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»:

«ՉԻ». Մեկին դատում են: 

Դատավորը. «Մեղադրյալ, դուք այս քաղաքում սպանել եք 20 հոգու: Դուք սերիական մոլագար եք»:

Մեղադրյալը. «Էդ ես ե՞մ սերիական մարդասպանը: Որ ասում եք՝ 20 հոգու եմ սպանել, բա ինչի՞ չեք ասում, որ 950 հազար մարդու չեմ սպանել»: 

Ալեն Սիմոնյանը մոտավորապես այս տրամաբանության փաստարկ է ներկայացնում: Այն, որ նրա եղբոր ընկերությունը չի շահել 15 տենդեր, նշանակում է, որ շահած տենդերներում կոռուպցիա կամ հովանավորչություն չկա: Փաստաթղթերով սաղ ճիշտ է: 

Նույն ձև էլ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մտերիմներն էին նախկինում տենդերներ շահում, բայց տենդերներ կային, որ չէին շահում: Ուրեմն՝ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, արդար, զուլալ: Էլ ինչի՞ էիք նախկիններին անուն կպցնում:

Բայց ավելի լավ է, չշարունակենք: Ալեն Սիմոնյանն ասում է, որ իր մասին չար, նախանձ ու դեղին մամուլը սկսում է գրել, երբ ինքը հաջող արտաքին այց է ունենում: Երևի նկատի ունի Հունաստան կատարած չափից դենը հաջող այցը: Ինչի՞ իր հաջող այցերին վայիս լինենք: 

Այնուամենայնիվ, երկու մեջբերում արժե անել Ալեն Սիմոնյանի հարցազրույցից: Առանց մեկնաբանության:

«Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել»:

«Ընդդիմադիրները քաղաքականությունից ի՞նչ են հասկանում»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ