ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով՝ կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որևէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել»:
«ՉԻ». Հալալ է: Հալալ է ձեզ: Ուրախանալուց է խոսում: Տեսնում ե՞ք, ինչ պինդ իշխանություն ունեք: 3-4 պատգամավորի կորուստով հպարտանում է: Հպարտանում է, որ կարողացել են դուրս գալ այս իրավիճակից: Հպարտանում է, որ վերջին 3000 տարում ոչ մի իշխանություն չէր կարողացել այս իրավիճակից դուրս գալ:
3-4 պատգամավոր կորցնելուց է խոսում: Ոչ թե պատերազմում ավելի քան 5000 հրաշալի ջահելների կորուստից, այլ 3-4 պատգամավորի: Դա է իրենց համար կարևորը:
Չի ասում, որ Հայաստանն ու Արցախը գցել են այս վիճակի մեջ: Կարևորը, իրենք են դուրս եկել այս վիճակից:
Ձեր մնալը ոչ թե ձեր պնդությամբ է պայմանավորված, այլ ձեր պնդաճակատությամբ ու ձեր ընդդիմության ամլությամբ:
Էս ի՜նչ կուպե ենք ընկել:
Հ.Գ. Դուք հպարտացեք, որ Միքայել Մինասյանը ճիշտ դուրս եկավ. այսուհետ օտարերկրացիները Արցախ մեկնելու համար պիտի հատուկ վիզաներ ունենան: Ու վիզա տվողը կամ չտվողը մենք չենք լինելու: