...

Շատ ուշադիր հետևում են

Շատ ուշադիր հետևում են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր դնելու հարցին, ասել է. «Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի»:

«ՉԻ». Մեկը շուկայում շուն է վաճառում: Մոտենում, հարցնում են՝ ի՞նչ արժե: Թե բա՝ 15 հազար դոլար: Յա, զարմանում են, ինչի՞ է էդքան թանկ, սովորական շուն է, էլի:

Ասում է՝ ախպեր, սովորականը սովորական, բայց նենց ուշադիր տելեվիզոր է նայում:

Հիմա մեր իշխանություններն են. սովորական իշխանություններ չեն, շատ ուշադիր հետևում են, թե շուրջն ինչ է կատարվում: Բայց մենակ հետևում են: Տեղն եկած ժամանակ մեկումեջ մեկնաբանություններ էլ են տալիս, մտքեր հայտնում: 

Լաչինի միջանցքում հենակետ կդնեն, չեն դնի, դա արդեն էական չի: Մանավանդ, որ դրա պատասխանատուն էլ ռուսներն են: Մերը միայն հետևելն է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ