...

Շունչներս պահած սպասելու ենք

Շունչներս պահած սպասելու ենք

Խորհրդարանի լրատվականը հայտնում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար): 

«ՉԻ». Սա բացառիկ կարևոր այց է: Անտարակույս, տարածաշրջանային զարգացումների վրա էական ազդեցություն են թողնելու այցի արդյունքները: Հանաք բան չէ, 4 օր Կատարում պաշտոնական այցով լինելը մեծ հայրենասիրություն է պահանջում:

Հենց իջավ Կատարում, արդեն երեկոյան Ալեն Սիմոնյանը Լուսաիլ քաղաքում պաշտոնական հանդիպում կունենա արգենտինացի ֆերմեր Գիլերմո Մարտինեսի հետ՝ «Լուսաիլ» ստադիոնի 4-րդ սեկցիայի 16-րդ շարքում՝ Արգենտինա-Լեհաստան խաղի ընդմիջմանը: Կքննարկվեն միջշաուրմայական հարաբերությունները: 

Դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը Հալիֆայում կմասնակցի «Էքսպո-2022» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ Իսպանիայի հավաքականի երկրպագուները տարատեսակ երգերով, տարազներով, երաժշտական գործիքներով՝ Ալեն Սիմոնյանի հետ միասին մուտք կգործեն «Հալիֆա» ստադիոն՝ Ճապոնիայի հետ խաղին: 

Դեկտեմբերի 2-ին ԱԺ նախագահը կվերադառնա «Լուսաիլ», որտեղ աշխատանքային այց կկատարի բրազիլական ֆան-զոնա, որի արդյունքներով կընդունվի համատեղ կոմյունիկե՝ ախպերական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ: Այնուհետև կողմերը պաշտոնապես կդիտեն Բրազիլիա-Կամերուն հանդիպումը: 

Դեկտեմբերի 3-ին մեր ազգանվեր խոսնակը մամուլի ասուլիս կտա Դոհայի օդանավակայանի «Դյութի-ֆրի» սրահում, որտեղ կներկայացնի այցի ընթացքում ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   729 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ