...

Սիմոնյանի բախտը բերել է

Սիմոնյանի բախտը բերել է

«Հիմա ժողովուրդը ոգևորությամբ վստահում է և հետևում է իր առաջնորդին։ Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը դուրս գա ուղիղ եթեր ու ասի՝ ժողովո՛ւրդ, հիմա մենք բոլորս գնում ենք Բաստիլը գրավելու, ապա բոլորը դուրս կգան տներից ու կգնան»,- ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՉԻ». Պարզվում է՝ ոչ միայն Փաշինյանը, այլ նաև իշխող թիմը պատմության վերաբերյալ շատ հպանցիկ գիտելիքներ ունեն: Ի գիտություն Սիմոնյանի, Բաստիլը արդեն 250 տարի է, ինչ գոյություն չունի: Ուստի, հնարավոր չի գրավել մեկ բան, որը չկա:

Հասկանալի է՝ Սիմոնյանը փորձել է ռուս լրագրողի վրա տպավորություն թողնել, թե հայ հանրությունը կուրորեն կհետևի Փաշինյանի ցանկացած կոչին: Բայց ոչ միայն օրինակն է զավեշտալի, այլ նաև առկա տրամադրություններն են խիստ չափազանցված:

Հիմա 2018 թվականը չէ, այլապես Փաշինյանը վաղուց էր կոչ արել Բաստիլի փոխարեն գրավել Սահմանադրական դատարանի շենքը: 2019 թվականի մայիսի 20-ին հանրությունը առաձնապես չհետևեց Փաշինյանի՝ դատարանները պաշարելու կոչին: Այնպես որ՝ Սիմոնյանի բախտը բերել է, որ ռուս լրագրողը խիստ մակերեսային տեղեկություններ է ունեցել Հայաստանի վերջին անցուդարձերի մասին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ