«17 կուսակցությունների շարժման մեջ մենք ներգրավված չենք»,- դատարանի բակում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը:
«ՉԻ». Եվ այս տղան ուզում է, որ իր մնացած ասածներին որևէ մեկը հավատա՞: Օր ու գիշեր կոչեր էր հնչեցնում, որ պետք է դուրս գալ փողոց, հանրահավաքի վայրից ուղիղ եթերներ էր մտնում, սելֆիներ անում, թեյ խմում աջակիցների վրաններում, հիմա եկել է, թե մենք ընդհանրապես կապ չունենք: Լրիվ «Рафик не в чем не виноват»-ի հերոսին է հիշեցնում:
Պարզապես հիմա հասկացել է, թե հայրը ինչ սխալ խաղադրույք կատարեց Վազգեն Մանուկյանի վրա և փորձում է քաղաքական ձախողակներից հեռավորություն պահել:
Բայց հանրությունը գիտի, որ 17-ի գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն է: Եվ 17-ի ձախողման հիմնական մեղավորն էլ նա է: Քոչարյանն է ընտրել հիմնական դերակատարներին, ինքն է որոշել, թե ինչ խոսեն և ինչ բառամթերքով, և ինքն է մեղավոր, որ ունենալով լավ ստարտային հնարավորություններ՝ 17-ի շարժումն այսքան անփառունակ ձախողվեց:
Իսկ եթե Լևոն Քոչարյանը փորձում է իսկապես տարանջատվել 17-ից, սկզբում պետք է տարանջատվի հորից: Ահագին շահեկան վիճակում կհայտնվի:
Հ.Գ. Ասում են, որ 17-ի շտաբի նիստերը անձամբ Քոչարյանն է վարում: Եվ հաճախ Վանեցյանի ելույթներից հետո նրա հասցեին նետում է՝ Նիկոլ մի՛ ներվայնացրա, նստի՛: