...

Սուպերմենը արցունքներին չի հավատում

Սուպերմենը արցունքներին չի հավատում

Գրող, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է անվերապահ աջակցել Ռոբերտ Քոչարյանին, գովերգել է նրան, իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ ասել է. «Ռոբերտը՝ արցունքի կաթիլն աչքին, ինձ հետ զրույցում ասաց. Ալվարդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չսպանվեցի»:

«ՉԻ». Ծը-ծը-ծը, տեսնո՞ւմ եք՝ ինչ փխրուն հոգի է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Շատ էլ որ ասում են՝ դաժան է, նենգ ու եսիմ ինչ: Խեղաթյուրված պատկերացումներ ենք ունեցել նրա մասին:

Երբ որ նոր էր Հայաստանում իշխանության եկել, ամիսը մեկ պարտադիր լացում էր: Հենրիկ Խաչատրյանին սպանում էին, լաց էր լինում, Արծրուն Մարգարյանին սպանում էին, լացելով ասում էր՝ իմ ամբողջ մեղքն այն էր, որ ես չինքնասպանվեցի, Վահրամ Խոռխոռունուն սպանում էին, մի շաբաթ սուգ էր անում, Պողոս Պողոսյանին սպանում էին, ասում էր՝ իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չբարևեցի: Հարյուրավոր քաղաքացիների քաղմասերում խոշտանգում էին, ասում էր՝ իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չխոշտանգվեցի: Հարյուրավոր ազատամարտիկների բանտերն էին լցնում, ասում էր՝ Ալվարդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես բանտ չլցվեցի: Ու պարտադիր արցունքն աչքերին: Հաստատ: 

Լացացրեց մեզ Ալվարդ Պետրոսյանը, տակնուվրա արեց մեր ներաշխարհը: Հարցազրույցի վերջում էլ, որ Քոչարյանի մասին ասաց՝ «Սուպերմենների ժամանակը գնաց, հիմա շախմատիստների ժամանակն է», քիչ էր մնում սամաստրել լինեինք: Ինչպես կլասիկը կասեր՝ դաշնակի սուպերմենն է լավը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ