...

Քոչարյանի մտավորականության ծանր հրետանին խոսեց

Քոչարյանի մտավորականության ծանր հրետանին խոսեց

«Ռոբերտ Քոչարյանի ջղուտ, տղամարդկային բնույթը և Սերժ Սարգսյանի շախմատային տաղանդը պետք է միավորվեն՝ կազմելով ապագա իշխանությունը»,- Armnews հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալվարդ Պետրոսյանը:

«ՉԻ». Հետո էլ ասում են, թե այս օրհասական պահին պետք է մտավորականներն արտահայտվեն և առաջնորդեն ազգին: Եթե այս տիկնոջ պես պետք է մտածեն ու կառուցեն իրենց խոսքը, ավելի լավ է լռեն:

Դաշնակցական տիկինը թող ևս մեկ անգամ դիտի հանրահայտ «Ալբանացի եմ» տեսանյութը. եթե այնտեղ ի դեմս Քոչարյանի՝ ջղուտ տղամարդ գտնի, ուրեմն՝ օկ:

Կարելի է միայն պատկերացնել «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի դեմքը այս տողերը կարդալիս և միաժամանակ հիշելիս, թե ինչպես էր վիրահատում այս կամ այն օրգանը, միայն թե հանկարծ դատական գործընթացը չվերսկսվի:

Քաղաքական շախմատի մեծ տաղանդի մասին: 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը պետք է դադարեր շախմատ խաղալ: Իր դեպքում ճիշտը դոմինոն է կամ մրոցին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ