...

Սթափվելու համար ի՞նչ է պետք

Սթափվելու համար ի՞նչ է պետք

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

«ՉԻ». Սա՞ էլ է փնթիության արդյունք: Հարցը հռետորական չէ, այլ ուղղված է նրանց, ովքեր Արցախում տեղի ունեցող ողբերգությունը պատրաստ են կապել նույնիսկ Հռոմի պապի հետ, բայց ոչ միայն՝ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության: 

Ադրբեջանցիները ռազմական գործողություններն իրականացնում են ռուսական ուժերի աչքի առջև, բառացիորեն աչքի առջև: 

Ամբողջ քաղաքական ֆեյսբուքը բաժանված է երկու մասի. մի մասը սրբագրում է ռուսների արածները, մյուս մասն էլ՝ արևմուտքի ու ուկրաինացիների: Իսկ այդ ընթացքում մենք նոր տարածքներ են կորցնում, գնում է Արցախի հայաթափման գործընթաց, ունենք զոհեր, ու վստահ ենք, նույնիսկ սա չի սթափեցնելու այս եսիմինչամոլներին. սրանք տեղի ունեցողի համար կամ մեղադրելու են ռուսներին, կամ արևմուտքին: Չկասկածեք:

Չգիտենք՝ ինչ պետք է լինի, որ բոլորը հասկանան. ձեր այդ ****մոլությունը ոչ ռուսների, ոչ էլ՝ Արևմուտքի տանձին չի: Այսպես են պետականությունները կործանվում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1178 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ