...

Թագուհին ապրած կենա

Թագուհին ապրած կենա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»:

Նրա խոսքով, Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահը պատասխանել է. «Թող վերցներ»։

«ՉԻ». Դե, եթե ՀՀ նախագահը համարում է, որ Արցախի պետական ինստիտուտներն անիմաստ են, որովհետև որևէ նշանակություն չունեն, ոչ մի օգուտ չեն տալիս, մենակ վնաս, մի հարց էլ մենք տանք. իսկ ՀՀ նախագահի ինստիտուտը գործում է, որ ի՞նչ անի, ի՞նչ ֆունկցիա իրականացնի: 

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե մեր ինչին է պետք անգլիական թագուհին: Հավայի բյուջեից փող է ստանում, այսինքն՝ վնաս է հասցնում:

Փաստորեն, եթե Հովիկ Աղազարյանին նախագահ նշանակեին, Վահագն Խաչատուրյանին էլ՝ պատգամավոր, տարբերությունը չէիք զգա: Երկուսն էլ նույն բանն են ասում, անում, մտածում: Չնայած՝ մեկը ոչմիթիզական դաշնակ է եղել, մյուսն էլ ՀՀՇ-ի պոչից բռնած է պետական ինստիտուտներ մտել:

Սրանք վերջը հասցնելու են նրան, որ Ալիևը ծիծաղից մահանա: Խորամանկ տակտիկա է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ