...

Թանկարժեք տղան

Թանկարժեք տղան

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար հետևանքների բացակայությանը, որը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա։

«ՉԻ». Նորանկախ Հայաստանի պատմության մեջ խորհրդարանի նախագահ են եղել 12 հոգի: 31 տարվա ընթացքում այս 12 հոգուց որևէ մեկի անունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում չի հիշատակվել՝ որպես հանցավոր կամ խուլիգանական արարք կատարած պաշտոնյա:

13-րդի վրա այդ ավանդույթն ընդհատվեց: Ալեն Սիմոնյանը կարող է հպարտ լինել: Դե, աննախադեպ փաստերի շարքից է:  

Այսուհետ Ալեն Սիմոնյանին հիշատակելիս միշտ պետք է նշել, որ նա իր պատվավոր տեղն է գտել իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Ընդ որում՝ հավերժ:

Սա մեզ հիշեցնում է խորհրդային «Թանկարժեք տղան» ֆիլմը, որտեղ առևանգում են երեխային ու նրանց շեֆն ասում է. «Քո կենացը, 13-րդ»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ