...

Տարածաշրջանի ամենակրկեսունակ երկիրը

Տարածաշրջանի ամենակրկեսունակ երկիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

«ՉԻ». Հետո էլ ասում են՝ կառավարությունը գործ չի անում: Թևքերը քշտած, քրտինքի մեջ կորած խզարում են: Ընդ որում՝ սա աշխարհի միակ իշխանությունն է, որը ոչ միայն մարդկանց մասին է մտածում, թե ով ինչքան աղ օգտագործի, ով որտեղ չծխի, այլ նաև վայրի կենդանիների: 

Տեսակետ կա, որ այս օրենքն ընդունելով՝ կրկեսը պարզապես կվերանա, քանի որ կրկեսում հիմնականում վայրի կենդանիներին են օգտագործում: 

Բայց արխային, մենք ձևը գիտենք, թե ինչպես կարելի է կրկեսը փրկել: Ընդամենը պետք է Ազգային ժողովի նիստերը կրկեսում անցկացնել՝ ընտանի պատգամավորների օգտագործմամբ: Բան ենք ասում. մեր խորհրդարանը տարածաշրջանի ամենակրկեսունակ օրենսդիր մարմինն է: Երեխաներն այնպիսի մեծ ուրախությամբ կհետևեն վարժեցրած պատգամավորների կռիվներին, քացիներին, տրտինգներին, բլթոցներին: Տուրիստներն ամբողջ աշխարհից կգան՝ մեր կրկեսը կենդանի կատարմամբ տեսնելու: 

Հ.Գ. Իմիջիայլոց արցախցիները վայրենի ժողովուրդ չեն, բայց արժե իրենց մասին էլ մտածել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   933 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ