...

Թիթիզ սթրիփթիզ

Թիթիզ սթրիփթիզ

Երեկ խորհրդարանում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է եղել՝ պատգամավորների, օգնականների և գործով չպարզված այլ դեմքերի մասնակցությամբ:

«ՉԻ». Հա էլի, մի հատ դնենք, պատմենք, թե ով՝ ում, որտեղ, ոնց է ծեծել: Մենակ մի բան գիտենք, որ կռիվը սկսվել է կոֆե խմելուց: Մի ժամանակ նման ծեծկռտուքները սկսվում էին գիշերային ակումբներում՝ երկու բաժակ օղուց հետո, հիմա պլանկեն այնքան է ընկել, որ երկու բաժակ սուրճից հետո են կատարները տաքացնում:

Այ սենց մեր խորհրդարանը վերածել են գիշերային ակումբի կամ պանդոկի: Կարելի է նույնիսկ ասել՝ սթրիփթիզ-ակումբի, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է խորհրդարանում, սթրիփթիզի քաղաքական տեսակն է: Մեր իմացած սթրիփթիզում մարդիկ իրենց մարմնի մերկությունն են ցուցադրում, սրանք՝ իրենց ուղեղի:

Այնպես որ, կարելի է խորհրդարանում մուտքը վճարովի դարձնել: Ազդարարել, որ այսինչ օրը խորհրդարանի թիվ 321 դահլիճում տեղի կունենա քաղաքական սթրիփթիզի երեկույթ՝ կենդանի կատարմամբ, մուտքավճարը՝ 3000 դրամ 1 անձի համար: Չկա-չկա, գոնե գնանք, այդպես մեր ժամանակն անցկացնենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ