...

Թիվ մեկ ակտիվիստը

Թիվ մեկ ակտիվիստը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե իր ունեցվածքը 36 մլրդ դրա՞մ է կազմում, ասել է. «Անկեղծ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Փող ասելը մի բան է, երբ գիտես, թե քո բանկային հաշվի վրա ինչքան գումար կա, բայց եթե ունեցվածքն է գնահատվում, դա այն ընկերությունները, այն ակտիվներն են, որ ես չգիտեմ՝ արժեքն ինչքան է»:

«ՉԻ». Վայ, քո տունը շինվի: Էդ ինչքա՞ն ունեցվածք ունի, որ հաշիվը խառնել է: Կամ էլ հաշվում, հաշվում է, ծերը չի գտնում:

Օրինակ՝ մեր հարևան ձյաձ Վալոդյային եթե հարցնես, թե ինչ ունեցվածք ունի, աչքերը փակ կարող է ասել. քարտին՝ 114 հազար դրամ, 48 քմ մակերեսով բնակարան, տակը՝ նկուղ, մեկ էլ՝ 17 հազար դրամ հոսանքի պարտք:

Շատ ունեցվածք ունենալն էլ մի բան չի. ահագին ժամանակ ու ներվեր ես ծախսում, որ հաշվես, հետո հաշվում ես, աչքերդ շուլալվում են դրա մեծությունից ու զրոների քանակից: 

Փաստորեն, էն, որ ասում էին՝ Լևոն Քոչարյանը ակտիվիստ է, նկատի ունեին նրա ակտիվները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ