...

Թումանյանը մի բան գիտեր

Թումանյանը մի բան գիտեր

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հատված Հ. Թումանյանի «Դառնացած ժողովրդից»:

«Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ 

Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։ 

Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի»։ 

Հովհաննես Թումանյան, 1910 թ.

Բոլոր համընկնումները պատահական են, 2025 թ.»:

«ՉԻ». Չէ, կարող եք հանգիստ լինել, էս մեկը հաստատ Թումանյանն է ասել, ոչ թե Ավետիք Իսահակյանը կամ Ալեքսանդր Խատիսյանը: «Վսյո տակի» ինքնակրթումը ոնց որ թե արդյունք է տալիս: 

Իսկ մեզ մնում է Աննա Հակոբյանի մեջբերմանն արձագանքել Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածից մեջբերումով, որը հրապարակվել է 1907 թվականին:

«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողովուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում»:

Բոլոր համընկնումները պատահական չեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   340 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ