ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»:
«ՉԻ». Վախ, վախ... վայ, վայ... Երկու օր առաջ աքլորացած քիչ էր մնում քարվան կտրեր, երևանցի տղու թոզ էր նստել վրա, հիմա ներողություն է խնդրում:
Զգացել է, որ չափից դենը «պերեբոր» է արել, աթոռը տակը սկսել է երերալ, աղմուկը շատ է, հանկարծ ու կդնեն, գործից կհանեն, ասում է. կներեք:
Իհարկե, էդ մեզանից չի ներողություն խնդրում, այլ նրանցից, ովքեր կարող են իրեն հանել: Թե չէ մեզ վրա վաղուց թքած ունեն, ինչը գործով ու կյանքով են արդեն ապացուցել:
Կարևորը պաշտոնն է. պետք լինի, մի հատ էլ կխնդրեն, որ մենք իրենց վրա թքենք, մենակ թե շարունակեն իշխանական հաճույքները վայելել:
Էս մենակ Ալեն Սիմոնյանը չի, իր թիմից յուրաքանչյուրն էլ պատրաստ է օրը տասն անգամ ձևական ներողություն էլ խնդրել, նվաստանալ, մինչև գետին ծալվել, եթե դա կօգնի պահել իշխանությունը: Մենակ մեր առաջ չէ, ցանկացած օտարի, հարևանի, բարեկամի, դաշնակցի առաջ էլ:
Բա, իշխանությունը նաև այլասերելու հատկություն ունի, բայց ոչ էս դոզաներով: