...

Թքաբերան Ալեն Սիմոնյանի հռչակը տարածվել է նաև Չինաստանում և Հնդկաստանում

Թքաբերան Ալեն Սիմոնյանի հռչակը տարածվել է նաև Չինաստանում և Հնդկաստանում

Բայց հալալ է Ալեն Սիմոնյանին: Եղած-չեղած, մի հատ թքեց, բայց Հայաստանի սահմաններից դուրս եկավ, հասավ մինչև աշխարհի ծերը: Նույնիսկ միլիարդանոց Հնդկաստանում են զարմացել, որ պետության խորհրդարանի ղեկավարը կարող է նման արարք թույլ տալ:

Republicworld.com պարբերականը մի ամբողջ հոդված է նվիրել Ալեն Սիմոնյանին: Հնդկական պարբերականը մանրամասն ներկայացրել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, գրել, որ չնայած խորհրդարանի խոսնակը ներողություն է խնդրել, բայց հայ հանրությունը պահանջում է, որ նա թողնի պաշտոնը:

«Միջադեպի հրապարակայնացվելուց հետո ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն անդամի վրա մեծ ճնշում գործադրվեց: Հայաստանի իշխանությունների ներկայիս վիճակը խախուտ է 2020թ. պատերազմում Ադրբեջանից կրած պարտությունից հետո: Պատերազմը ծանր հետք թողեց երկրի վրա՝ խորացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի զգալի տարածքների զիջում, շատ քաղաքացիներ համարում են դավաճանության ակտ»,- գրել է պարբերականը:

Այնպես որ, եթե Ալեն Սիմոնյանը մի հատ էլ թքի, կարող է հարցը քննարկվի արդեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ